Մարկ Ցուկերբերգը չի միավորելու WhatsApp-ը եւ Messenger-ը
Facebook սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգը մտադիր չի միավորել WhatsApp եւ Messenger հավելվածները, քանի որ դրանք նախատեսված են շփման տարբեր ձեւերի համար:
«Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ դրանք անջատ աշխատեն»,- հայտարարել է նա Նիգերիա կատարած ուղեւորության ժամանակ: 2014 թվականին Facebook սոցիալական ցանցը WhatsApp-ը ձեռք է բերել 19 մլրդ դոլարով, իսկ վերջերս WhatsApp-ը հայտարարել է, որ օգտատերերի տեղեկատվությունը կհրամադրի Facebook-ին:
Ցուկերբերգն այն կարծիքին է, որ երկու հավելվածներն օգտատերերի տարբեր ցուցակներ ունեն: «Մարդկանց համար հարմար է օգտվել WhatsApp-ից մտերիմ ընկերների հետ մշտապես շփվելու համար: Իսկ Messenger-ում նրանք կանոնավոր կերպով չեն շփում»,- Ցուկերբերգի խոսքը մեջբերում է հարավաֆրիկյան News24 գործակալությանը:
Երկու հավելվածներն էլ ունեն 1 միլիարդից ավելի օգտատերեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: