Ադրբեջանը գազ կգնի Ռուսաստանից
Ներկայումս բանակցություններ են ընթանում Ադրբեջանին ամեն տարի 3-5 մլրդ խմ գազ մատակարարելու վերաբերյալ, մոտ ապագայում սպասվում է համապատասխան պայմանագրերի ստորագրում:
Այդ մասին Մախաչկալայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Գազպրոմ տրանսգազ Մախաչկալա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աստանինը:
Զրուցելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ` ընկերության ղեկավարը խոսել է ձեռնարկության գործունեության որոշ արդյունքների մասին:
Աստանինը նաև նշել է, որ այս տարի ընկերությունը աշխատանքներ է իրականացրել Մոզդեկ-Կազիմագոմեդ գազատարի վրա, որը ապահովելու է Ադրբեջան գազի անխափան մատակարարումը: