Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է հացադուլը

Անդրիաս Ղուկասյանն այսօր դադարեցրել է հացադուլը։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

Անդրիաս Ղուկասյանի առողջականն վիճակը բավարար է։

Օրեր առաջ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը հայտնել էր,  որ Անդրիաս Ղուկասյանը ենթարկվել է արյան և մեզի լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրիաս Ղուկասյանի արյա ն և մեզի կլինիկական ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում: Նա ենթարկել էր նաև սոնոգրաֆիկ հետազոտության։

Տեսանյութեր

Լրահոս