Հարալդ Լեհները կսպասարկի Դանիա-Հայաստան հանդիպումը
Սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Դանիա-Հայաստան ընտրական հանդիպումը: Խաղը կսպասարկի Ավստրիայի մրցավարական անձնակազմը՝ Հարալդ Լեհների գլխավորությամբ:
Օգնականներն են Անդրեաս Հայդենրայխը և Մաքսիմիլիան Կոլբիչը: 4-րդ պաշտոնյաի պարտականությունները կկատարի Մարկուս Համեթերը: