Հորդառատ անձրևը վնաս է հասցրել Ադրբեջանին
Ադրբեջանի Իսմայիլյան շրջանում հորդառատ անձրևները լուրջ վնաս են հասցրել 4 գյուղի, կտրվել է կապը շրջանային կենտրոնի հետ, հայտնում է Trend-ը:
Բարձրացել է Գեյչայ գետի մակարդակը, ինչի հետևանքով ջրածածկ են եղել Գալաջըգ, Սումախալը, Իստիսու և Չայգովուշան գյուղերը, հորդառատ անձրևներից լրջորեն տուժել են այդ գյուղի բնակիչների տանիքները, մեծ վնաս է հասցվել տնային տնտեսություններին, մրգատու այգիներին:
Տարերային աղետի հետևանքով տների ներքնահարկերն ու բակերը լցվել է տիղմ և ջուր: Ավտոմեքենաների և հետիոտների երթևեկությունը դժվարացել է: