Երկու հզոր բաղադրիչներ՝ դեմքի և ձեռքերի մաշկի համար
Դեմքի մաշկի համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով օգտագործել գլիցերին և վիտամին E: Տոկոֆերոլը (վիտամին E-ն) համարվում է առաջին հակաօքսիդանտը մյուս բոլոր վիտամինների մեջ, որն առողջացնում է մաշկն ու կանխարգելում է տարիքային փոփոխությունները: Այս տարրն ազդում է հետևյալ կերպ՝ այն դանդաղեցնում է բջիջների թթվայնացման պրոցեսները, լավացնում է սնուցումը, պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Վիտամին E-ն օգտագործվում է՝ որպես մի շարք խնամքի միջոցների առաջնային բաղադրիչ:
Վիտամին E-ն ունի հետևյալ հատկանիշները
- Արագացնում է մաշկի վերականգնումը
- Դանդաղեցնում է ծերացման գործընթացը
- Խթանում է էստրոգենի արտազատումը
- Հանում է այտուցները
- Բուժում է ակնեն
- Մաքրում է պեպենները, մանր սպիները
- Խթանում է վիտամին A-ի յուրացումը
Հեղուկ գլիցերինը լավագույն միջոցներից մեկն է, որը պահպանում է մաշկի խոնավությունը: Այս հեղուկը կարող եք ձեռք բերել դեղատներից: Գլիցերինն ավելացնում են քսուքներին, դիմակներին, ինչպես նաև՝ այլ խնամքի միջոցներին: Այն խոնավեցնող թաղանթ է ստեղծում, որի պատճառով դեմքի մաշկը սկզբնական շրջանում կարող է կպչուն լինել:
Պրոբլեմատիկ մաշկի համար կարող եք օգտագործել մաքուր գլիցերինը: Կանոնավոր օգտագործման դեպքում այս տարրը լավացնում է մաշկի վերականգնման պրոցեսը, բորբոքումներն ավելի արագ են անցնում:
Գլիցերին և վիտամին Е. Լավագույն միջոցը՝ դեմքի և ձեռքերի մաշկի համար
Գլիցերինն ու վիտամին Е-ն, ինչպես արդեն նշեցինք, օգտագործվում են տարատեսակ քսուքների և դիմակների բաղադրության մեջ: Եթե ժամանակ կամ ցանկություն չունեք որևէ դիմակ պատրաստելու, ապա կարող եք այս բաղադրիչներն ավելացնել ձեր սովորական քսուքներին կամ դիմակներին, ապա քսել ձեռքերին և դեմքի մաշկին: Որոշ ժամանակ անց կնկատեք, որ դեմքի և ձեռքերի մաշկը փափկել է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը