«Մոսկվան դեռ շատ հարցեր ունի տալու Անկարային»· ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը վերսկսելու է ու զարգացնելու երկխոսությունը Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում, RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի նոր մարտահրավերների և սպառնալիքների բաժնի վարիչ Իլյա Ռոգաչովը:
«Քաղաքական որոշումներ կայացվել են, իհարկե, մեզ անհրաժեշտ է և մենք անկասկած նախ` վերականգնելու ենք, իսկ հետո զարգացնելու ու խորացնելու երկխոսությունը հակաահաբեկչության հարցով, որը մենք Թուրքիայի հետ որոշ ժամանակ առաջ վարել ենք: Դա նրանով է ավելի կարևոր, որ ամեն դեպքում, մենք նրանց բազմաթիվ հարցեր ունենք տալու»,- հայտարարել է ռուս դիվանագետը:
Նրա խոսքով` այդ իսկ պատճառով «անհրաժեշտ է խոսել, այդ թվում` դիվանագիտական խողովակներով»: