Գրեթե 1 մլն վենեսուելացի բողոքի ցույցի է դուրս եկել նախագահ Մադուրոյի դեմ
Վենեսուելայի ընդդիմությունը պնդում է, որ իրեն հաջողվել է սեպտեմբերի 1-ին Կարակասի փողոցներում մոբիլիզացնել մոտ 1 մլն կողմնակիցների: Պաշտոնական տվյալներ ցուցարարների թվի վերաբերյալ չկան: ԶԼՄ-ները ցուցարարների թիվը ներկայացնում է հարյուր հազարներով, հայտնում է AFP-ն:
Նրանք ձգտում են հանրաքվե հրավիրել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի վերաբերյալ, գրում է DW-ն:
Ոստիկանությունը արցունաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Ցուցարարները պահանջում են երկրի նախագահի հրաժարականը: Բողոքի ցույցեր են տեղի ունենում ոչ միայն մայրաքաղաքում, այլև պլանավորված են նաև երկրի մյուս քաղաքներում:
Նրանք ծածանել են վենեսուելական դրոշներն ու երկրում փոփոխությունների կոչ արել: