«Հավաստում եմ Հայոց պետականության ձեռքբերումներն ամեն գնով պաշտպանելու մեր անդրդվելի կամքը». Հովիկ Աբրահամյան
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Արցախի հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ և կարևորեց հայկական պետական կառույցների կենսունակությունն ու լուսավոր ապագան։
«Այն 20-րդ դարի վերջին մեր ազգային զարթոնքի առաջին արգասիքն է, համայն հայության հույզերով ու հույսերով լեցուն, արյունով և քրիտինքով օծված այս քառորդ դարը Հայաստան աշխարհի, Արցախի հանրապետության կայացաման տարիներն էին: Դրանք քիչ են դարերով ձևավորված պետական իսնտիտուտների գործառույթներ ունենալու տեսանկյունից, սակայն ավելի քան բավարար են հայկական պետական կառույցների կենսունակությունը և լուսավոր ապագայի ներուժն ապացուցելու տեսակետից:
Շնորհավորում եմ Արցախի հերոս ժողովրդին, շնորհավորում եմ բոլորիս, Արցախի Հանրապետության քառորդդարյա հոբելյանի առթիվ, ինչպես նաև մեկ անգամ ևս հավաստում հայոց այս պետականության ձեռքբերումներն ամեն գնով պաշտպանելու մեր անդրդվելի կամքը»: