Եվրոպան ԱՄՆ-ի ճնշման ներքո փորձում է «կտրել» Ռուսաստանի հետ հարաբերությունները. Լավրով

Եվրոպան ԱՄՆ-ի ճնշման ներքո փորձում է «կտրել» Ռուսաստանի հետ հարաբերությունները, քաղաքական արժեքների այս գերակայությունը տնտեսականների նկատմամբ հակասում է Արևմուտքի մշտական գաղափարախոսությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական համաժողովի բացման առթիվ Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի համար կայացած հարցազրույցում:

«Եվրոպան այժմ ինքն է ցանկանում ԱՄՆ-ի թելադրանքով «կտրել» մեզ հետ իր հարաբերությունները: Սակայն Եվրոպայում կան ոչ քիչ երկրներ, որոնք դա անում են միանգամայն գիտակցաբար՝ ուղղակիորեն հայտարարելով, որ այս դեպքում (Ռուսաստանին պատժելու) քաղաքականությունը պետք Է գերիշխի տնտեսության նկատմամբ»,- ասել է նա:

«Դա լիովին հակասում է այն բանին, ինչ միշտ դավանել է Արեւմուտքը»,- նշել  ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս