ԵԱՏՄ-ում փոխադրողները նախապես կտեղեկանան չփակված ծանուցումների մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քննարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների լիազոր մարմինների միջև միության արտաքին սահմաններում տրանսպորտային վերահսկման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը կյանքի կոչելու հարցը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Նեգրեյի գլխավորությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել տրանսպորտային վերահսկողության տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, միության անդամ երկրների մաքսային մարմինների հետ:

Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են միության սահմաններից դուրս տրանսպորտային վերահսկողության իրականացման վերաբերյալ տվյալների փոխանակման խնդիրները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տրանսպորտային վերահսկողության լիազոր մարմինների կայքերում փոխադրողների համար ստեղծել ինտերակտիվ ծառայություններ: Դրանք հնարավորություն կտան տեղեկատվություն ստանալ տրանսպորտային վերահսկողության մարմինների կողմից չփակված ծանուցումների մասին: Այդպիսի ծանուցումների փոխադրողներին տրամադրվում Եվրասիական տնտեսական միության տարածք մուտք գործելու ընթացքում խախտումներ արձանագրելու դեպքում: Խորհրդակցության ընթացքում նաև որոշում է ընդունվել աշխատանքներ տանել տրանսպորտային միջոցի գրանցված համարանիշները ճանաչելու միասնական համակարգ մշակելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս