Bulgari-ն համապիտանի ժամացույց է ստեղծել կանանց համար
Իտալիայի Bulgari ժամացույցի տունը նորացրել է ժամացույցների հավաքածուն եւ դրան հավելել կանանց Piccola Catene մոդելը: Այն պատրաստված է սպիտակ կամ վարդագույն ոսկուց եւ զարդարված է ադամանդներով: Մոդելի գլխավոր տարբերիչ մանրամասն ապարանջան-շղթան է:
Ժամացույցի կորպուսի տրամագիծը կազմում է 22 միլիմետր, բեզելը զարդարված է ֆիրմային լոգոտիպով: Տան ներկայացուցիչների խոսքով՝ այս ժամացույցը կարելի է կրել ինչպես կոկտեյլի երեկոներին, այնպես էլ օրվա ընթացքում:
Bulgariն իտալական ոսկերչական տուն է, որը հիմնվել է 1884 թվականին Հռոմում՝ Հունաստանից գաղթած Սոտիրիս Բուլգարիսի կողմից: Bulgari Hotels and Resorts առեւտրանիշի ներքո աշխատում են հյուրանոցներ Միլանում, Բալիում եւ Լոնդոնում, իսկ Շանհայում, Պեկինում եւ Դուբայում հյուրանոցների բացումը պլանավորված է 2017 թվականին: