Փոխարժեքները՝ օգոստոսի 31-ին
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը, ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ օգոստոսի 31-ին, կազմել է 474.75 դրամ: Նախորդ աշխատանքային օրվա համեմատ ամերիկյան արժույթը դրամի նկատմամբ արժևորվել է 0.02 դրամով։
Եվրոն 1.12 դրամով արժեզրկվել է. 1 եվրոյի փոխարժեքը 529.11 դրամ է։
Ռուսական ռուբլին 0.03 դրամով արժեզրկվել է. 1 ռուբլու միջին փոխարժեքը 7.28 դրամ է։