Բաժիններ՝

Օբամեյանգը «Բորուսիայի» ղեկավարությանը հայտնել է «Ռեալ» տեղափոխվելու ցանկության մասին

Ինչպես հաղորդում է Marca-ն, Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մտադիր է հեռանալ դորտմունդյան ակումբից:

27-ամյա ֆուտբոլիստը տեղեկացրել է «Բորուսիայի» ղեկավարությանը, որ ցանկանում է շարունակել կարիերան «Ռեալում»: Ընդ որում, մադրիդյան ակումբն ինքը Ալվարո Մորատայի տրանսֆերից հետո դադարել է հավակնել Օբամեյանգին, սակայն հաշվի առնելով ֆուտբոլիստի ցանկությունը՝ կարող է փորձել ձեռք բերել նրան:

Ակումբների միջև բանակցությունները դեռ հեռու չեն գնացել: Սակայն իրավիճակի վրա կարող են ազդել լավ հարաբերությունները, որոնք ստեղծվել են «Ռեալի» ղեկավարության և «Բորուսիայի» նախագահ Ռայնհարդ Ռաուբոլի և մարզական տնօրեն Միխայել Ցորկի միջև:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031