Ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանն ԼՂՀ-ում այցելել է քառօրյա պատերազմին մասնակցած Աքբարյանների ընտանիքի
Ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոհջալյանն այցելել է Արցախ` հյուրընկալվելով ապրիլին արցախյան քառօրյան պատերազմին մասնակցած Անտոն Աքբարյանի տանը: Այս մասին Բոհջալյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Մենք այցելել ենք մի նշանավոր հայկական ընտանիքի` Անտոն և Արեգնազ Աքբարյաններին, նրանց երեք երեխաներին և Արեգնազի մորը` Վարսիկին: Ահա նրանք իրենց տանն են Լեռնային Ղարաբաղում (կամ Արցախում): Ապրիլին Անտոնը կամավորագրվել էր ռազմաճակատ այն բանից հետո, ինչ Ադրբեջանը հարձակում էր սանձազերծել: Նա 19 օր է անցկացրել խրամատում, մինչ Արեգնազն ու Վարսիկը հոգ էին տանում փոքր տնտեսության և երեխաների մասին»,- նշել է Բոհջալյանը: