Հասեք ձեր երազած մարմնի կառուցվածքին
Կանանց մեծամասնությունը պայքարում է գեղեցիկ կառուցվածք ունենալու համար: Եթե ժամանակ չունեք մարզասրահ այցելելու համար, ապա սկսեք արագ տեմպերով քայլել, սա կարագացնի նյութափոխանակությունն ու կամրացնի առողջությունը: Ի հավելումն սրան՝ ձեզ ենք առաջարկում հրաշալի բաղադրատոմս:
Բաղադրատոմսը բավական արդյունավետ է, քանի որ պարունակում է մի շարք սննդարար տարրեր, այդ թվում՝ անհրաժեշտ ֆերմենտներ, բջջանյութ և հանքանյութեր: Ֆերմենտները լավացնում են նյութափոխանակությունը, միևնույն ժամանակ՝ մանրաթելերը հագեցածության զգացողություն են տալիս՝ վերացնելով շաքարից կախվածությունը:
Այս մեթոդի միակ կանոնը հյութի կանոնավոր օգտագործումն է:
Այս հյութը պետք է խմեք ուտելիքի փոխարեն, օրինակ՝ նախաճաշին կամ ճաշին: Այն կարող է փոխարինել նաև ընթրիքին, սակայն այս դեպքում անհրաժեշտ է կիսել չափաբաժինը:
Այս հյութը կվերականգնի ձեր ուժերը ծանր մարզումներից հետո, կարագացնի ճարպերի այրման գործընթացը և ավելի շատ մկանային մասսա կկառուցի:
Բաղադրություն
- 1 բանան
- 1 թ/գ կտավատի սերմեր
- 1 թ/գ աղացած կոճապղպեղ
- Կես բաժակ արքայախնձոր
- 1/3 բաժակ նշի կաթ
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք, ըմպելիքը պատրաստ է:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը