«Հենրիխ Մխիթարյանը կբարգավաճի «Մանչեսթեր Յունայթեդում»». Ժոզե Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն վստահ է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի ուժերի վրա և չի շտապում նրան ընդգրկել հիմնական կազմի մեջ:
Մխիթարյանն այս ամառ տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստի կարգավիճակում: Շատերը սպասում էին, որ նա ակնթարթորեն կդառնա «Կարմիր սատանաների» հիմնական կազմի խաղացող, սակայն դեռ Հենրիխը ընդամենը 3 անգամ դուրս է եկել փոխարինման:
«Ինչու Հենրիխը դուրս չի գալիս մեկնարկու՞մ: Ինչ բարդ է այս ամենը: Եթե Մատան մնա նստարանին, ապա Դուք կասեք, որ դրա պատճառն այն է, որ նա ինձ դուր չի գալիս և ես ուզում եմ նրան վաճառել: Եթե Մարսիալը մնա՝ պատճառը նրա ճգնաժամի մեջ է: Եթե Էշլի Յանգը՝ որովհետև անձնական տհաճություն ունեմ: Իսկ եթե Դեպայը, որովհետև նա շուտով կհեռանա թիմից»,- պատասխանել է Մոուրինիոն լրագրողներին:
Մխիթարյանը դեռ դուրս չի գալիս մեկնարկում, որովհետև նրա մրցակիցները շատ լավ են խաղում: Երբ որոշ մարզիչներ ֆուտբոլիստներ են գնում, ապա նրանց միանգամից ընդգրկում են հիմնական կազմի մեջ, որպեսզի պաշտպանեն իրենց. «Ես գնել եմ այս ֆուտբոլիստին և պետք է ցույց տամ աշխարհին, որ ես ճիշտ եմ»:
Բայց ես առաջին հերթին մտածում եմ թիմի մասին, այլ ոչ թե իմ: Ես գիտեմ, որ Մխիթարյանը սուպեր ֆուտբոլիստ է և վստահ եմ, որ նա կբարգավաճի «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես չեմ շտապում նրան ամեն խաղում հենց սկզբից դաշտ դուրս բերել, որպեսզի բոլորին ցույց տամ, թե ինչքան լավն է նա:
Սակայն Հենրիխը պատրաստ է խաղին և կարող է մեկնարկում դաշտ դուրս գալ»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը