Բաժիններ՝

Հայկական «TESLA Crystals» ընկերությունն աշխարհում առաջինն է, որ ստեղծել է լուսարձակող քարեր

Հայկական «TESLA Crystals» ընկերությունը աշխարհում առաջինն է, որ ստեղծել է լուսարձակող քարեր (բյուրեղներ)՝ լուսաքար, «LUX stone»: Այն միակ ընկերությունն է, որը զբաղվում է նման բյուրեղների արտադրությամբ: Բացառիկ քարերի, դրանց արտադրության և աշխարհով մեկ տարածման մասին 168.am-ը զրուցել է «TESLA Crystals» (www.teslacrystals.am) ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Մարգարյանի հետ:

Աշոտ Մարգարյանը նշում է, որ դեռևս երեք տարի առաջ ինքը զբաղվում էր լյումինոֆորի արտադրությամբ: Մշակված լյումինոֆորը ներկայացվել էր ամենամյա Digitec Expo-ի ընթացքում: Ֆոտոլյումինոֆորները նուրբ, դիսպերսիոն, չվառվող, էկոլոգիապես մաքուր և պայթյունաանվտանգ փոշիներ են, որոնք չեն պարունակում ռադիոակտիվ իզոտոպներ: Բնական և արհեստական լուսավորումից լյումինոֆորները կուտակում են մեծ լուսաքանակներ, և արտաքին լուսավորումը դադարեցնելուց հետո լյումինոֆորները լուսարձակում են կուտակած լուսաքանակները մի քանի ժամվա ընթացքում: Լյումինոֆորի մասին ավելի ընդգրկուն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք դիտել 168.am-ի պատրաստած տեսանյութը:

Չդադարեցնելով հետազոտական աշխատանքները լյումինոֆորների ոլորտում՝ «TESLA Crystals» ընկերությունը զարգացնում է արտադրության նոր ուղղություն՝ ստեղծելով բացառիկ նյութ, որն աշխարհում չի արտադրվում: Խոսքը լուսարձակող քարերի (բյուրեղների) մասին է: «TESLA Crystals» ընկերության կողմից մշակված են լուսարձակող քարերի ցերեկային տեսքի 14 գունային լուծումներ: Բյուրեղների գույնը՝ դեղին, կանաչավուն դեղին, կապույտ, կանաչ և դրանց երանգները: Լույսի գույնը (լուսատվության)՝ կապույտ, փիրուզագույն, կանաչ, դեղին:

Կարդացեք նաև

Zard (2)

«Գիտահետազոտական աշխատանքները տևել են երկու տարի, իսկ արտադրական տեխնոլոգիան ներդրվել է 7 ամիս առաջ»,- ասում է Աշոտ Մարգարյանը:

Նա շեշտում է, որ պետք չէ այս լուսարձակող քարերը շփոթել շուկայում վաճառվող «լուսատու քարեր»-ի հետ:

Zard (8)

Zard (7) Zard (6) Zard (5)
«Այսպես կոչված՝ լուսատու քարերը ստացված են պլաստիկե կամ ցածր ջերմաստիճանում հալվող ապակիներով կապակցված փոշի լյումինոֆորներից: Իսկ մեզ մոտ ստացվածը բարձր կարծրությամբ բյուրեղներ են (6.5-7՝ ըստ Մոոսի սանդղակի): Այս բյուրեղները ենթարկվում են մշակման, ձևավորման և փայլեցման: Գիտական առումով կա մեծ առաջխաղացում: Քարերի հետլուսարձակումը՝ կախված տեսակից, կարող է հասնել 3-20 օրվա, մինչև 0.32mkd/m2՝ մարդու աչքի՝ մթության մեջ տեսնելու լույսի նվազագույն չափը: Փոշի լյումինոֆորի հետլուսարձակումը առավելագույնը 36 ժամ է»,- բացատրում է Աշոտ Մարգարյանը:

Zard (4) Zard (3) Zard (1)

Ըստ Աշոտ Մարգարյանի՝ նման լուսարձակող քարերի օգտագործումը ունի լայն բնագավառ:

«Հիմա բանակցություններ ենք վարում ոսկերիչների և ժամագործների հետ: Հետաքրքրություն են ցուցաբերում նաև շինարարները և հուշանվերներ պատրաստողները»:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Աշոտ Մարգարյանը շեշտեց, որ ցանկանում է հատկապես լուսարձակող քարերից ջահեր պատրաստել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս