Հակառակորդի կողմից անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 430 կրակոց
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց:
ՊԲ առաջապա հ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն