Բաժիններ՝

Գարիկ Մարտիրոսյանի ձայնը լսելուն պես դահլիճը լցվեց ծափահարություններով

Երեկ առաջին անգամ Երևանում՝ Կ.Դեմիրճյանի անվան համալիրի մեծ դահլիճում կայացավ «Comedy Club»-ի երկար սպասված շոուն:

Համալիրի մեծ դահլիճի բեմն ինտերիերային հետաքրքիր լուծմամբ հանդիսատեսին հնարավորություն էր տալիս զգալու իրեն իսկական «Comedy Club» հեռուստաշոուի նկարահանման տաղավարում։ Ինչպես և «Comedy Club» հեռուստաշոուի նկարահանման տաղավարում, այնպես էլ երեկ կայացած շոուի ժամանակ, անմիջապես բեմին մոտ տեղադրված էին սեղաններ՝ հատուկ և «թանկ» հյուրերի համար… Տոմսերի գինը 5000-ից մինչև 150.000 դրամ էր: «Comedy Club»-ի տղաները հանդիսատեսին ներկայացան արդեն իսկ սիրված համարներով, ինչպես նաև ներկայացրեցին մի քանի նոր սքեթչներ: Մեծ ոգևորությամբ ընդունվեց, ինչպես տղաները ներկայացրեցին, «բոլորովին թարմ» տեսահոլովակը: Թերևս, նախապես նշվել էր, որ տեսահոլովակը բոլորովին քաղաքական ենթատեքստ չունի, բնական էր, որ հատկապես այդ զգուշացման պարագայում՝ պետք էր սպասել հակառակը:

«Путин всемогущий» ենթատեքստով տեսահոլովակում ներկայացված էին տարբեր երկրների, ռուսական մոտեցմամբ, բնականաբար՝ հիմար, առաջնորդներն ու երկիր մոլորակի գլխավոր DJ Վ. Պուտինը:

Իսկ ավարտին «քաղաքակիրթ» հումորի վարպետները ներկայացրեցին մի համար, որն արգելվում է ցուցադրել հեռուստատեսությամբ՝ համարի մեջ պարունակվող «բարձր արժեքների» պատճառով:

Կարդացեք նաև

Ինչևէ, հանդիսատեսի ոգևորությանը չափ ու սահման չկար, ի վերջո, նրանք եկել էին ուրախ ժամանցի և իրենց սիրելի դերասաններին բեմում տեսնելու նպատակով:

14123570_1185726168168031_1693518314_o 14114480_1185726628167985_1896866749_o 14087656_1185725888168059_77550891_o 14074528_1185726624834652_73932047_o 14074985_1185725884834726_1009052578_o

Պետք է նշել, որ երեկ իրապես հերոսներ էին թե՛ բեմում, և թե՛ դահլիճում ներկա գտնվողները՝ հաշվի առնելով Մարզահամերգային համալիրում տիրող անտանելի տապն ու օդափոխության իսպառ բացակայությունը: Բեմ դուրս եկած առաջին իսկ համարը ներկայացնող տղաները կատակով նշեցին, որ հնարավոր է՝ դեպի Իրան տանող դուռը բաց է մնացել, և դա է անտանելի շոգի պատճառը:

Զարմանալի է, սակայն պարզվեց՝ հատուկ դեպքերում հայերը սիրում են իրենց ազգակիցներին: Գարիկ Մարտիրոսյանի ձայնը լսելուն պես դահլիճը լցվեց ծափահարություններով և ոգևորությամբ… «Ներեցեք, որ սպասեցրեցինք Ձեզ, սակայն խոսք ենք տալիս, որ ճիշտ ժամանակին կավարտենք»,- նշեց Գարիկը՝ կատակով ներողություն խնդրելով գրեթե մեկ ժամ ուշացումով սկսված համերգի համար:

Ցավալի էր, որ օր առաջ նշանակված ասուլիսը չեղյալ համարվեց և հնարավորություն չեղավ զրուցելու «Comedy Club»-ի երկար սպասված մասնակիցների հետ: Համերգի ավարտին բեմ բարձրացան «Comedy Club»-ի բոլոր մասնակիցներն և ընդհանուր լուսանկարվեցին, որին հաջորդեց սելֆիների տեղատարափը՝ հանդիսատեսի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս