Շվայնշտայգերը կվաճառվի անգամ սիմվոլիկ գումարի դիմաց
«Մանչեսթեր Յունայթեդը» վերջնականապես որոշել է հրաժարվել թիմի գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերից:
Անգլիական ակումբի ղեկավարությունը չնչին գումար է պահանջում գերմանացի ֆուտբոլիստի համար: Այդ գումարը կազմում է սիմվոլիկ 2,5 մլն եվրո:
Շվայնշտայգերի աշխատավարձն անգլիական ակումբում կազմում է 11 մլն եվրո, և հենց դա է պատճառը, որ թիմի ղեկավարությունը ցանկանում է շուտափույթ վաճառել աշխարհի չեմպիոնին:
Շվայնշտայգերի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, ովքեր մեծ սիրով կգնեն գերմանացուն նման գումարով: Կիսապաշտպանի համար պայքարում են հատկապես միլանյան երկու ակումբները՝ «Միլանը» և «Ինտերը»:
Սիրարփի Աղաբաբյան