Սեպտեմբերին Վրաստանում կանցկացվի ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը

ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը կանցկացվի Վրաստանում սեպտեմբերի 7-8-ը, հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Խորհրդի այցի շրջանակներում կարող են քննարկվել Վարշավայի գագաթաժողովի արդյունքների ստացման հարցերը: Կարծում եմ, որ նաև քննարկվելու են Վրաստանի տնտեսական և ժողովրդավարական զարգացման տեսանկյունից գրանցած արդյունքները:

Դա շատ կարևոր այց է: Հյուսիսատլանտյան խորհուրդը բարձրագույն մարմին է, որը Դաշինքում որոշումներ է կայացնում, այդ իսկ պատճառով այցը մեզ համար յուրահատուկ է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը լրագրողներին մինչ կառավարական նիստի անցկացումը:

Հյուսիսատլանտյան խորհուրդը կայացնում է առանցքային քաղաքական որոշումներ ՆԱՏՕ-ում: Այն նիստեր է անցկացնում մշտական ներկայացուցիչների, պաշտպանության նախարարների,  արտգործնախարարների կամ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակում:
Խորհրդի նիստերը նախագահում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Տեսանյութեր

Լրահոս