«Նյուելս Օլդ Բոյզի» փոխնախագահը հայտարարել է, որ ակումբը 2018թ. սպասում է Լիոնել Մեսսիի վերադարձին
«Բարսելոնայի» հարձակվողը կլուծեր արգենտինական թիմի բոլոր պրոբլեմները:
«Վստահ եմ, որ կմտնենք պատմության մեջ, եթե 2018 թվականին ստանանք աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Պատկերացրեք Մեսսիի խաղը «Կոլոսո» մարզադաշտում: Մամուլը կլուսաբաներ դա ամբողջ աշխարհում, մեզ մոտ կգային հարուստ հովանավորներ: Սենտիմենտալ արժեքից բացի, այդպիսի տեղափոխությունը թույլ կտար մեզ մարել պարտքերը»,- Կրիստիան Դամիկոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Մեսսին «Բարսելոնա» է տեղափոխվել «Նյուելս Օլդ Բոյզից» 2000 թվականին, 13 տարեկան հասակում:
Արգենտինացին բազմիցս հայտարարել է, որ կցանկանար կարիերան ավարտելիս վերադառնալ «Նյուելս Օլդ Բոյզ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը