2020թ. Օլիմպիական խաղերի մեդալները կպատրաստվեն հին սմարտֆոններից
Տոկիոյի Օլիմպիադայի կազմակերպիչները հավաքում են թանկարժեք մետաղ՝ դեն նետված էլեկտրոնիկայից:
Ինչպես հաղորդում է Nikkei-ն, 2014 թվականին Ճապոնիայում հին էլեկտրոնիկայից հանել են 143 կգ ոսկի, 1566 կգ արծաթ և 1112 տոննա պղինձ:
Ընդ որում, 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեդալների վրա ծախսվել է ընդամենը 9.6 կգ ոսկի, 1210 կգ արծաթ և 700 կգ պղինձ:
Ըստ Nikkei-ի տվյալների, ճապոնացիներն ունեն բավարար քանակության էլեկտրոնիկայի թափոն մարզիկների համար ոսկե և արծաթե մեդալներ արտադրելու համար. երկիրն արդյունահանում է համաշխարհային ոսկու 16 տոկոսը և արծաթի 22 տոկոսը՝ գաջեթների վերամշակումից:
Ճապոնիայի մայրաքաղաքը 2020թ. Խաղերի անցկացման իրավունքը ստացել է 2013թ. սեպտեմբերին: Տոկիոյի մրցակիցներն էին Ստամբուլը և Մադրիդը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը