Ազատվեք սաստիկ գլխացավերից
Հաճախ գլխացավը մեզ խանգարում է աշխատել, քնել, սպորտով զբաղվել: Բարեբախտաբար, գլխացավից կարող ենք ազատվել՝ առանց որևէ դեղամիջոցի:
Մաքուր ջուր- Գլխացավի առաջացման ամենատարածված պատճառներից մեկը ջրազրկումն է: Սննդակարգից ալկոհոլն ու նատրիումով հարուստ մթերքները հանելով՝ կանցկացնեք գլխացավերը: Որքան հնարավոր է՝ շատ ջուր խմեք: Հաճախակի գլխացավերի դեպքում չի կարելի քաղցած մնալ:
Անյուղ կաթ- Կաթը ոչ միայն հեղուկ է, այլև՝ պարունակում է այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են կալցիումը և կալիումը, որոնք վնասազերծում են նատրիումի «հարձակումը»: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ քիչ կաթնամթերք օգտագործող մարդկանց մոտ ավելի հաճախ է միգրեն առաջանում:
Յուղոտ ձուկ- B խմբի վիտամիններով և ֆոլաթթվով հարուստ մթերքներն օգնում են պայքարել գլխացավի դեմ: Յուղոտ ձուկը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք ունեն հակաբորբոքային ազդեցություն:
Կարտոֆիլ- Կարտոֆիլը հարուստ է կալիումով, որն օգնում է պայքարել գլխացավի դեմ: Մեկ կարտոֆիլը պարունակում է կալիումի օրական չափաբաժնի 25%-ը: Բացի այդ, կարտոֆիլը պարունակում է վիտամին A, C, B6: Եթե կարտոֆիլի օսլան ձեզ համար հաճելի չէ, այն փոխարինեք բանանով:
Բալ- Յուրաքանչյուր թարմ մրգի օգտագործումն օգնում է պայքարել գլխացավի դեմ: Բացի այդ, բալը պարունակում է այնպիսի տարրեր, որոնք արյան մեջ վերածվում են ազոտի օքսիդի, որը պաշտպանում է գլխացավերից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը