Բաժիններ՝

Առաջին կիսամյակում ՀՀ է ներկրվել 818.3 մլն խ.մ բնական գազ

2016 թվականի առաջին կիսամյակում ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 818.3 մլն խ.մ բնական գազ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 787.3 մլն խ.մ: Այս մասին տեղեկանում ենք ԳԱԶՊՐՈՄ-ԱՐՄԵՆԻԱ ընկերության պաշտոնական կայքից

GAZ02

Էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են համապատասխանաբար 77 և 88.1 մլն խ.մ:

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին 299.2 մլն խ.մ բնական գազ է իրացվել բնակչության և 214.3 մլն խ.մ՝ ԱԳԼՃԿ-ների կողմից:

Այլ սպառողների կողմից գազի սպառման ծավալները կազմել են 108.6 մլն խ.մ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս