«Անկախության 25-ամյակի» դրամաշնորհային մրցույթին հայտեր են ներկայացրել 14 հ/կ-ներ
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին։
ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ հանձնաժողովի անդամները բացել են հասարակական կազմակերպությունների կողմից մրցույթին ներկայացված հայտերը։
Դրամաշնորհային մրցույթին դիմել է 14 ՀԿ։ Մրցույթը հայտարարվել է «Անկախության 25-ամյակ» անվանակարգում:
Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովը կուսումնասիրի դիմում-հայտերը, փաստաթղթերը և կորոշի հաղթողներին։