Ռոբերտ դե Նիրոն հյուրանոց է բացում Լոնդոնի Քովենթ Գարդենի շրջանում
Լոնդոնի Քովենթ Գարդենի շրջանում կհայտվի է հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոյի եւ BD Hotels ընկերության հյուրանոցը, հաղորդում է The Real Deal-ը:
Քաղաքաշինական հանձնաժողովը հավանություն է տվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում 83 համարով Wellington Hotel-ի հատակագծման պլանին: Հյուրանոցի ենթակառուցվածքը կներառի սպա, ռեստորան, փակ ակումբ, առեւտրի հարկաբաժիններ: Հյուրանոցը խոստանում են ներդաշնակացնել շրջանի ճարտարապետական կառուցապատմանը:
Ռոբերտ դե Նիրոն ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փաքերի հետ նաեւ մասնակցում է Կարիբյան ծովի Բարբուդա կղզում շքեղ առողջավայրի դեւելոպմենտին, ճշտվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Լենտա.ռու»-ն հաղորդել էր, որ Ռոբերտ դե Նիրոյին են պատկանում մի քանի հյուրանոցներ. Greenwich Hotel-ը Նյու Յորքում, ինչպես նաեւ Nobu Hotel-ը Մանիլայում (որը Luxury Travel Intelligence-ի վարկանշով ճանաչվել է 2015 թվականի աշխարհի վատթարագույն լյուքս հյուրանոցը):
Բացի այդ, դերասանը Nobu Hospitality Group-ի համասեփականատերն է, որն ամբողջ աշխարհում միավորում է 32 ռեստորաններ եւ ինը հյուրանոցներ: