Բաժիններ՝

Ադրբեջանի խոշորագույն բանկերը հրաժարվում են դոլար վաճառել

Ադրբեջանի խոշորագույն բանկերը նախորդ շաբաթվա վերջին ամբողջությամբ դադարեցրել են արտարժույթի վաճառքը կամ սահմանափակել այն մինչև 500 դոլար։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ ավելացնելով, որ դա նպաստել է սև շուկայի աշխուժացմանը։

Bloomberg-ը գրում է, որ բանկերը որևէ բացատրություն չեն ներկայացրել այս որոշման համար։

Մասնավորապես, Demir Bank-ի մասնաճյուղերը 1 անձին 100 դոլարից ավելի չեն վաճառում։ Բանկի աշխատակիցը Bloomberg-ի թղթակցին ասել է, որ խնդիրներ են ծագել՝ արտարժույթի պահանջարկի բավարարման հետ կապված։

Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկողության պալատի նախագահի խորհրդական Ռուֆաթ Աբբասովը պարբերականին ասել է, որ արտարժույթի վաճառքը բանկերի գործառույթն է, և  կարգավորիչը չի կարող միջամտել այդ գործընթացին։

Bloomberg-ը նշում է, որ սաև շուկայում 1 ԱՄՆ դոլարը վաճառվում է 1.7 մանաթով, մինչդեռ Ադրբեջանի բանկի կողմից սահմանված պաշտոնական փոխարժեքը 1.62 մանաթ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս