Բաժիններ՝

Fitch-ը բացասական է դարձրել Թուրքիայի վարկանիշը

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Թուրքիայի վարկանիշը՝ այն կայունից դարձնելով բացասական (BBB-): Այս մասին նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը «մեծացրել է քաղաքական կայունության հետ կապված ռիսկերը»։

Վարկանիշի իջեցումը պայմանավորած է նաև երկրում անվտանգության մակարդակի  վատթարացմամբ, որի տակ Fitch-ի փորձագետները նկատի ունեն Ստամբուլում և Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունները։

Փորձագետների համոզմամբ՝ հեղաշրջման անհաջող փորձից հետո սկիզբ առած զանգվածային զտումները զինվորականների շրջանում վնաս են հասցրել Թուրքիայի՝ սպառնալիքներին դիմակայելու կարողությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս