Բաժիններ՝

Ռոնալդուն դաշտ կվերադառնա օգոստոսի 27-ին

«Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանում առաջին անգամ դաշտ դուրս կգա օգոստոսի 27-ին՝ «Սելտայի» դեմ խաղում:

Եվրո-2016-ի եզրափակչում Ռոնալդուն ծնկի վնասվածք ստացավ և այն ժամանակվանից գտնվում է խաղից դուրս վիճակում: Վնասվածքի պատճառով նա բաց թողեց Իսպանիայի Սուպերգավաթի «Սևիլիայի» դեմ խաղը:

Ըստ Marca-ի տեղեկության՝ «Սելտայի» դեմ հանդիպումը Ռոնալդուի համար կարող է դառնալ առաջինը 2016-17թթ. մրցաշրջանում: Խաղը տեղի կունենա օգոստոսի 27-ին:

Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն բաց է թողել Լա Լիգայի ընդամենը 1 հանդիպում: Մնացած 36 խաղերում պորտուգալացին խփել է 35 գնդակ:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս