Ռիո-2016. Ուսեին Բոլտը չգերազանցեց 200 մ աշխարհի ռեկորդը
Բայց միևնույն է, հաղթեց:
Բոլտը նվաճեց Օլիմպիական խաղերի 8-րդ ոսկե մեդալը: Ճամայկացի վազորդը 3 անգամ անընդմեջ հաղթել է 100 և 200 մ տարածությունը և 2 անգամ՝ 4х100 էստաֆետան:
200 մ տարածությունը Բոլտը վազեց 19,78 վայրկյանում: Դա 0,6 վայրկյանով դանդաղ է աշխարհի ռեկորդից, որը Ուսեինը խոսք էր տվել գերազանցել Ռիո-2016-ում: Երկրորդը եզրագծին հասավ Կանադայի վազորդ Անդրե Դե Գրասեն (20,02), բրոնզը նվաճեց ֆրանսիացի Քրիստոֆ Լեմետրը (20,12):
Ճամայկացի վազորդն ավելի վաղ հայտարարել էր այն մասին, որ Ռիոյի Օլիմպիադան կլինի վերջինն իր համար:
Ռիո-2016-ում կարիերան ավարտեցին նաև Մայքլ Ֆելփսը և հանրահայտ Վալեգրո անունով ձին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը