Բաժիններ՝

Պարտադիր կանխարգելիչ բուժզննությունը չանցնելու դեպքում շահառուն չի կարողանա կանխիկացնել  սոցփաթեթի միջոցները

Իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով (սոցիալական փաթեթի շահառուների կողմից սոցիալական փաթեթից օգտվելու համար հավասար պայմանների ապահովում, աշխատանքից ազատված անձանց համար սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու հնարավորության նախատեսում, զինծառայողների, քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների համար պարտադիր կանխարգելիչ բժշկական զննության տեղեկանքին փոխարինող տեղեկանքի ձևի սահմանում, սոցիալական փաթեթի հատկացման կարգում համատեղության աշխատողների սոցփաթեթի իրավունք ձեռք բերելու համար աշխատանքային ծանրաբեռնվածության չափի հստակեցում) կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Որոշմամբ առաջարկվում է, մասնավորապես, սոցփաթեթի շահառուի սոցփաթեթի միջոցները կանխիկացնելու իրավունքի կասեցում` պարտադիր կանխարգելիչ բուժզննությունը չանցնելու դեպքում, ինչպես նաև նախատեսվում է նախորդ տարվա (տարիների) ընթացքում պարտադիր կանխարգելիչ բուժզննությունը չանցած և աշխատանքից ազատված անձանց սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն, սոցփաթեթից օգտվելու համար` զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների համար պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու մասին տեղեկանքին փոխարինող` բանկ ներկայացվող միասնական տեղեկանքի ձևի և դրա տրամադրամն կարգի սահմանում:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ սոցփաթեթների հետ կապված ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն կազմակերպվել են քննարկումներ՝ տուրօպերատորների, հանգստյան և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախարարը նշել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կներկայացվեն ոլորտում առկա թերությունների լուծման բոլոր հնարավոր տարբերակները:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է կարգավորել սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող կացարանի բնակչի կողմից այդ կացարանում վարձակալական հիմունքներով բնակվելու հետ կապված ընթացակարգերը, ինչպես նաև մինչև 2015թ. ընկած ժամանակահատվածում տարբեր իրավական ակտերի համաձայն անհատույց օգտագործման իրավունքով պայմանագրային հիմունքներով սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող ընտանիքների այդ բնակարաններում սահմանված ժամկետը լրանալուց հետո ևս 10 տարի ժամկետով նույն պայմաններով բնակվելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս