Պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը կմեծանա
«Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների վերանայված ռազմավարության» (ՊՖԿՀԲ) իրականացման արդյունքում պետական ծախսերի կառավարման արդյունավետությունն ապահովելու նպատակով կառավարությունը այսօր փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում կապահովվի Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (ՊԾՖՀ-PEFA) 2016թ. շրջանակի կատարողականի ցուցանիշների գնահատման չափանիշների պահանջներին համապատասխան ՊՖԿՀԲ գործընթացներն ապահովող ոլոտների միջոցառումների սահմանված ժամկետներում իրականացումը:
Արդյունքում՝ կմեծանա պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը` ապահովելով ընթացակարգերի ու մատուցվող ծառայությունների որակը: