Վրաերթ Գյումրիում. տուժողի վիճակը ծանր է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 18-ին` ժամը 13.39-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում՝ Կանգառ խանութի դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՀՈՆԴԱ» մակնիշի 34 RM 864 պետհամարանիշով (վարորդ Ս. Դ.) ավտոմեքենան Հաղթանակի պողոտա թիվ 63 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Զ. Ա.-ին (ծնվ. 1949թ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը տեղափոխվել է Գյումրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության: