Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկրի ԶՈՒ-ն մաքրվել է դավաճաններից
Թուրքիայի զինված ուժերը մաքրվել են դավաճանների մեծ մասից, ընդ որում, ծառայությունից հեռացվածների թիվը կազմում է մոտ 4000 զինծառայող, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:
«Թուրքիայի զինված ուժերի շարքերը մաքրված են դավաճանների մեծ մասից և այդկերպ վերացվել է ներսից օգնություն ստանալու հնարավորությունը»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով` ծառայությունից հեռացված զինծառայողների թիվը կազմում է 3725 մարդ:
«Թուրքիայի ԶՈՒ վերջին տվյալներով` դասալիքների թվում կա 9 գեներալ և ծովակալ, ընդհանուր առմամբ` 137 մարդ»,- Ըշըքի խոսքերը մեջբերում է գործակալությունը Twitter-ում: