Կառավարությունում հաստիքների կրճատումը շարունակվում է
«Հաստիքների կրճատումն ինքնանպատակ չպիտի լինի և չպիտի, ինչպես ասսւմ են, ունքը սարքելու տեղը աչքը հանենք: Դրա համար դնել և մի օր որոշել, որ էսքան տոկոս կամ էսքան հաստիք կրճատել՝ ճիշտ չի: Մենք առնվազն քաղաքացիական ծառայության մասով շատ նրաբանկատ պիտի լինենք, որովհետև դա պետական կառավարման համակարգ է, իսկ դրա հետ շատ զգույշ պետք է լինել»,- այսօր կառավարության նիստից լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը՝ խոսելով կառավարությունում հաստիքների կրճատման մասին:
Ըստ նրա՝ հաստիքների կրճատման գործընթացը շարունակվում է: Թե մինչ օրս ինչքա՞ն հաստիք է կրճատվել, Մ.Բադալյանը դժվարացավ պատասխանել. «Այս անգամ հատուկ ուշադրություն դարձվեց, բայց դա անընդհատ պրոցես է և շարունակվում է գործառույթների վերաբաշխման հետ կապված»: