Թուրքիայում պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 120-ի. AFP
Նվազագույնը 120 մարդ է վիրավորվել Թուրքիայի հարավարևելյան Էլյազըղ քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է AFP-ն` հղում կատարելով Թուրքիայի անվտանգության ուժերում իր աղբյուրներին:
Հաղորդվում է, որ ոստիկանության բաժանմունքի մոտ ավտոմեքենա է պայթեցվել, պայթյունի ձայնը լսվել է 5 կիլոմետր հեռավորությունից:
Ինչպես հայտնում է «Հուրիեթը», պայթյունի հեղինակները «Քրդական աշխատավորական» կուսակցության զինյալներն են: Պայթյունից հետո սկսվել է հրաձգություն:
Ավելի վաղ թուրքական TRT Haber հեռուստաալիքը տեղեկացրել էր 3 զոհի և 40 վիրավորի մասին: