Էմիլի Ռատակովսկին ներկայացրել է Միշել Օբամայի սիրած բրենդի նոր հավաքածուն
Ամերիկացի մոդել եւ դերասանուհի Էմիլի Ռատակովսկին մասնակցել է Jason Wu բրենդի գովազդային արշավին: Ներկայացնելով մակնիշի նոր հավաքածուն՝ նա կեցվածք է ընդունել ջարդված Cadillac-ի խորապատկերին, հաղորդում է Vogue-ը:
Մոդելը, որը հաճախ մերկ Է նկարահանվում, այս անգամ ներկայացել է համեստ կերպարով. նա մի քանի կարճ շրջազգեստներ է ցուցադրել աշնանային հավաքածուից: Ֆոտոսեսիայի հեղինակներն են՝ լուսանկարիչներ Իվենս վան Լամսվեերդեն եւ Վինուդ Մաթադինը:
Jason Wu բրենդի ներքո վաճառվում են կանանց համար նախատեսված հագուստներ եւ աքսեսուարներ. մակնիշը գրանցվել է 2006 թվականին: Ընկերության ամենահայտնի երկրպագուներից մեկը ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման է: