Բաժիններ՝

Բրազիլիայում ձերբակալվել է Բաքվում Եվրոպական խաղերի նախաձեռնող Պատրիկ Հիկին

Բրազիլիայում ձերբակալվել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ, 2015 թվականին Բաքվում Եվրոպական խաղերի անցկացման նախաձեռնող Պատրիկ Հիկին:

Այս մասին հայտնում է BBC-ն` նշելով, որ չինովնիկին ձերբակալել են Ռիոյի օլիմպիական խաղերի տոմսերի «անօրինական վաճառքի մասին հետաքննության շրջանակում»:

71-ամյա Հիկին կասկածվում է տոմսերն ավելի թանկ վաճառող երրորդ կողմին փոխանցելու մեջ: Բրազիլական մամուլի համաձայն` երբ ոստիկանները եկել են ձերբակալելու Հիկիին, նա փորձել էր փախչել:

Պատրիկ Հիկին նաեւ Հոլանդիայի օլիմպիական կոմիտեի նախագահն է:

Բաքվում անցկացված առաջին Եվրոպական խաղերը Պատրիկ Հիկիի գաղափարն է եղել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2015 թվականին Պատրիկ Հիկիին պարգեւատրել էր «Պատվո» շքանշանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս