6-ամյա դադարից հետո Իրանն սկսում է նավթային սվոփ-գործարքները մերձկասպյան երկրների հետ
6-ամյա դադարից հետո Իրանն սկսում է նավթային սվոփ-գործարքները մերձկասպյան երկրների` Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի հետ:
Ինչպես հաղորդում է APA գործակալության թեհրանյան բյուրոն, այս մասին հայտարարել է Իրանի հյուսիսային շրջանի նավթային տերմինալների նախագահ Համիդռզա Շահդուսթը:
Նա նշել է, որ Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի հետ արդեն քննարկումներ անցկացվել են, իսկ Ղազախստանի հետ պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել:
«Նավթային սվոփ-գործարքները կապահովեն մեր հյուսիսային հարևանների հում նավթի մատակարարումները Իրանի տարածքով դեպի հարավ և կբավարարեն Իրանի հյուսիսային շրջանի նավթի պահանջարկը»,- ասել է նա:
Համիդռզա Շահդուսթը հայտնել է, որ արդեն պատրաստ են 3 նավթային կառամատույցներ նավթի փոխանակման համար:
«Պլանի համաձայն` ընդհանուր առմամբ պետք է լինի 17 նավթային կառամտույց: Ընդ որում` նավթի փոխանակման ծավալը 120 հազար բարելից կհասնի մինչև 1.5 միլիոն բարելի»,- ասել է նա: