Բաժիններ՝

Պապի խնամքին մնացած փոքրիկը անսպասելի ծանր հիվանդացել է. նրանց մեր օգնությունն է անհրաժեշտ

Նարեկ Մարտոյանը ծնվել է 2002թ․նոյեմբերի 22-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, գտնվում է իր պապի՝ Յուրի Մարտոյանի խնամակալության տակ, քանի որ հայրը մահացել է։ Սովորում է 9-րդ դասարանում։

Սույն թվականի մայիսին երեխայի մոտ թուլություն, գունատություն և ոտքերի ցավ է նկատվել,պապը նրան անմիջապես բժշկի է տարել, որից հետո էլ պարզվել է, որ երեխան տառապում է Սուր լիմֆոբլաստային լեյկոզ (B  common տարբերակ) հիվանդությամբ։

Իմանալով հիվանդության մասին պապը անմիջապես երեխային տեղափոխում է Երևան, Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական դիսպանսեր, որտեղ էլ նա գտնվում է հիմա։ Բուժումը բաղկացած է 4 /չորս/ փուլից, որից միայն ավարտվել է առաջին փուլը։ Սույն փուլի անցկացման համար ընդհանուր գումարը կազմել է  800.000 /ութը հարյուր հազար/ ՀՀ դրամ։

Narek (1)

Կարդացեք նաև

Քանի որ այժմ երեխայի լյարդը մեծացել է, երկրորդ փուլին դեռ անցնել չեն կարող։ Երեխայի լյարդը նորմայի բերելու համար արվում են լրացուցիչ բուժումներ։ Երեխայի մոտ կա ախորժակի կորուստ և չունի սնվելու ցանկություն։Նարեկին խորհոըրդ է տրվում անհապաղ տեղափոխել Գերմանիայի Դաշնություն,սակայն անհրաժեշտ գումարը չունենալու պատճառով չեն կարողանում մեկնել: Սիրելի հայրենակիցներ, եկեք օգնենք  Նարեկին ապրել:

Արարատբանկում Նարեկի պապաիկի՝ Յուրի Մարտոյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝

ՀՀ դրամ` 15100118483900200 
ԱՄՆ դոլար` 15100118483900101
ԵՎՐՈ` 15100118483900149
ՌԴ ռուբլի` 15100118483900158
SWIFT: ARMCAM22

Յուրի Մարտոյանի հեռախոսահամարն է՝ +37494 51-25-45:

https://www.youtube.com/watch?v=ERUtPVgtvCc

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս