Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ուսումնական ինքնաթիռ է կործանվել
                                    Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է CNN Turk հեռուստաալիքը:
Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է Թեքիրդաղ քաղաքի մոտակայքում: Դեպքի հետևանքով 2 մարդ է զոհվել:
Ներկայում դեպքի վայր են ուղևորվել փրկարարներ:
Կատարվածի հանգամանքները պարզվում են:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    