Այուրվեդյան դետոքս թեյ. կարևոր է՝ ճիշտ ժամանակին մաքրել օրգանիզմը

Չափազանց կարևոր է հասկանալ, որ օրգանիզմին տարին մեկ անգամ դետոքս է անհրաժեշտ: Այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում այուրվեդյան բժշկության մեջ հայտնի մի թեյ, որը մաքրում է օրգանիզմն ու վիտամիններով է սնուցում այն:

Խնջույքներից հետո չափազանց կարևոր է մարսողությունը կարգավորելը: Այուրվեդը, որը սնվելու հնագույն համակարգ է, ներկայացնում է հրաշալի բաղադրատոմս, որը պարզից էլ պարզ է:

Թեյի բաղադրության մեջ են մտնում կոճապղպեղ, ֆենհել, քրքում, կիտրոն և այլ օգտակար տարրեր, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը: Այս դետոքս-թեյը կարելի է խմել մի քանի ամիս շարունակ, այն բոլորովին անվնաս է: Ձմռանն այս թեյը կօգնի մարսել դժվարամարս ուտելիքները:

Թեյի բաղադրատոմս

Կարդացեք նաև

  • 1 լ ջուր
  • 1-2 ճ/գ կոճապղպեղի կտրատած արմատ
  • 1 ճ/գ բարակ կտրատած քրքումի արմատ կամ 1 թ/գ աղացած
  • 1-2 թ/գ համեմ
  • 1-2 թ/գ չաման
  • 1-2 թ/գ ֆենհելի սերմեր
  • 1-2 թ/գ կանաչ կամ սև թեյ, անանուխ
  • 1 կտոր կիտրոն

Բոլոր բաղադրիչները լցրեք թեյնիկի մեջ և վրան կես լիտր ջուր լցրեք: Թողեք խառնուրդը թրմվի 5 րոպե, ապա լցրեք բաժակների մեջ և անմիջապես խմեք:

Թեյնիկի մեջ կրկին եռացրած ջուր լցրեք, թողեք մնա այս անգամ ավելի երկար ժամանակ, լցրեք բաժակի մեջ և խմեք օրվա ընթացքում: Ցանկության դեպքում թուրմը կարող եք մի քանի անգամ օգտագործել:

Լավագույն արդյունքի համար՝ օրական 2 լ խմեք այս թեյից:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս