Ադրբեջանական նավթի գինը հասել է մինչև 50 դոլարի
Ադրբեջանական Azeri LT CIF նավթի գինը, որը Սուփսայի, Բաթումի ու Ջեյհանի նավահանգիստներով տեղափոխվում է համաշխարհային շուկաներ, այսօր բարձրացել է 0,97 դոլարով կամ 1,98 տոկոսով, հայտնում է ադրբեջանական Report.az կայքը:
Ինչպես հայտնում է Report-ը, ներկայումս Azeri LT CIF նավթի 1 բարելի գինը 49,94 դոլար է:
Նշվում է, որ Azeri LT CIF-ի նվազագույն գինը գրանցվել էր 2001թ. դեկտեմբերին (19,15 դոլար), իսկ առավելագույն գինը՝ 2008 թվականի հուլիսին (149,66 դոլար):