Ադրբեջանը գազի արտահանումը 2 տոկոսով ավելացրել է
                                    2016թ. հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանը արտահանել է 926 819,51 հազար խմ բնական գազ: Ինչպես հայտնում է ադրբեջանական Report կայքը, վկայակոչելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին, դա 2,19%-ով ավելի շատ է 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
Այդ ծավալի գազի արժեքը կազմել է 141 788,93 հազար դոլար, ինչը 1,72 տոկոսով քիչ է անցած տարվա համապատասխան ցուցանիշից:
Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր արտահանման մեջ բնական գազի մասնաբաժինը կազմել է 3,09 տոկոս:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    