Գվատեմալայում Սանյագիտո հրաբուխը 5 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել
Գվատեմալայի արեւմուտքի Կետցալտենագոյի դեպարտամենտում Սանտյագիտո հրաբուխը ծովի մակերեւույթից 5 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել: Ինչպես հայտնել է Հրաբխագիտության, սեյսմոլոգիայի, հիդրոլոգիայի եւ օդերեւութաբանության ազգային ինստիտուտը, ակտիվության պոռթկումն ուղեկցվում է հրաբեկորային հոսքերի ժայթքմամբ:
«Չի բացառվում նման կամ ավելի հուժկու երեւույթների կրկնությունը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է ձեռնարկել նախազգուշական միջոցներ»,- նշված է հիմնարկության հաղորդագրության մեջ: Սոխրի արտանետման պատճառով մասնագետները բնակչությանը խորհուրդ են տվել դուրս չգալ տնից: Բնակիչների տարահանում չի կատարվել:
Սանտյագիտոն պատկանում է կենտրոնամերիկյան հանրապետության տարածքում գտնվող ամենաակտիվ հրաբուխների թվին: Այս տարի Սանտյագիտոն ժայթքել է արդեն 76 անգամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: