Բաժիններ՝

Ամենամեծ շուկայական կապիտալիզացիա ունեցող ընկերությունները

Visual Capitalist-ը ներկայացրել է 2001, 2006, 2011 7 2015 թվականների աշխարհի ամենախոշոր ընկերություններին՝ ըստ շուկայական կապիտալիզացիայի։

Ինչպես տեսնում եք, 2015 թվականի արդյունքներով, ամենախոշորը Apple-ն է, որի կապիտալիզացիան 582 մլրդ դոլար է։ Նրան հաջորդում են Alphabet-ը (556 մլրդ դոլար) և Microsoft-ը (452 մլրդ դոլար)։

Պարբերականը ուշադրություն է դարձրել ՏՏ ոլորտի ընկերությունների վրա, որոնք ներկայացված են կանաչ գույնով։ 2001 թվականին առաջին հնգյակում ՏՏ ոլորտից միայն Microsoft-ն էր, իսկ 2015 թվականին առաջին հնգյակը բաղկացած է միայն ՏՏ ոլորտի ընկերություններից։

Այսինքն, վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաները ետևում են թողել ավանաբար ամենահզոր ընկերություններին՝ էներգետիկ, ավտորարդյունաբերության և բանկային ոլորտներում։

 

market-cap

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս