32-ամյա կինն ընկել է զբոսանավից և 38 ժամ անցկացրել ծովում

Շանհայի բնակչուհին ընկել է զբոսանավից եւ 38 ժամ անցկացրել բաց ծովում: Այս մասին հայտնել է BBC News-ը:

Ֆան ազգանունով կինն ընկել է հանրանավի չորրորդ տախտակամածից՝ յոթհարանի շենքի բարձրությունից: Նա գոռացել է եւ օգնություն խնդրել, բայց նրան ոչ ոք չի լսել: Կինը ոչ մի բանից կառչելու հնարավորություն չի ունեցել, եւ նա գրեթե երկու օր ինքնուրույն դիմացել է ջրի երեսին, մինչեւ, վերջապես, ձկնորսանավակ է նկատել, որի վրա էլ նրան բարձրացրել են: Հրատարակությունը նշում է, որ 32-ամյա տուժած կնոջը նույնիսկ հաջողվել է ննջել՝ մնալով ջրի երեսին, իսկ մեծ նավերի մոտենալու դեպքում լողացել է հեռու, դրանց տակ չընկնելու համար:

Ֆանը գործնականում չի տուժել. բժիշկները նրա թեւերին բշտիկներ են հայտնաբերել՝ նրան խայթած մեդուզաների պատճառով: Հրատարակությունը նշում է, որ տուժածին ողջ մնալու հարցում օգնել է այն հանգամանքը, որ նա հինգ տարեկանից զբաղվել է լողով եւ արտակարգ տոկուն է եղել:

Տեսանյութեր

Լրահոս