3 սենյականոց բնակարանները ամենամեծ մակերեսն ունեն. Հայաստանի բնակֆոնդը 2015-ին
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներից, համատիրություններից, լիազորագրային ու հավատարմագրային կառավարիչներից և բնակարանային ֆոնդի կառավարումն իրականացնող այլ իրավաբանական անձանցից ստացված հաշվետվությունների ամփոփ տվյալների, ՀՀ բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 93.9 մլն.քառ.մ:
Այդ թվում քաղաքային համայնքներում` 51.2 մլն. քառ. մ (54.5%), գյուղական համայնքներում` 42.7 մլն. քառ. մ (45.5%):
Երևան քաղաքի բնակարանային ֆոնդը կազմել է 24 315 573 քմ, որը ընդհանուրի 25.9%-ն է։
Ընդհանուր առմամբ, բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսը Հայաստանում 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 27 634 363 քմ։
Դրա մեծ մասը՝ 11 861 607քմ-ը, բաժին է ընկնում երեք սենյականոց բնակարաններին։ Մեկ սենյականոց բնակարանների ընդհանուր մակերեսը 3 458 888 քմ է, երկու սենյականոցներինը՝ 8 292 433 քմ, չորս և ավելի սենյականոցներինը՝ 4 021 435 քմ։